Ակնհայտ է, որ Երևանի քաղաքային իշխանությունը բռնազավթած մի խումբ մարդիկ հետևողական քաղաքականություն են վարում Հայոց մայրաքաղաքի պատմությունը փոշիացնելու ուղղությամբ։
Նրանց այս քաղաքականությունը ծափողջույններով ընդունվում է թուրքերի և ազերիների կողմից, ովքեր ամեն կերպ ձգտում են ապացուցել, որ Երևանը թուրքական քաղաք է։
Նարեկ Սարգսյանի նմաններին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել Երևանի քաղաքաշինությունն ու ճարտարապետական կերպը վերահսկողի պատասխանատու պաշտոնից, որը նա տարիներ շարունակ չարաշահել և պղծել է՝ մոնոպոլիզացնելով քաղաքաշինության ոլորտը։
Ողջունում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բոլոր ջանքերը՝ ուղղված քաղաքային իշխանությունների զտմանն ու մեր քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնություն