▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԱՏՕ-ն Մոսկվային պարզ ազդանշան է ուղարկում

ՆԱՏՕ-ի ռազմական վարժությունները կոչված են պարզ ազդանշան ուղարկել դաշնակիցներին եւ հակառակորդներին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքով, ավելի քան 30 երկներից 36,000 զինվորականների մասնակցությամբ զորավարժությունները վերջին տասնամյակու ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններն են. 

«Այս վարժությունների նպատակն է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցներին ցանկացած վտանգից»: 

Դաշինքի ղեկավարությունը մատնանշել է Բալթյան, Սեւ եւ Միջերկրական ծովերում ռուսական ռազմական ներկայության ավելացման փաստը, ինչի պատճառով որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ այդ տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի ներկայությունը թուլանում է: 

«Մեր օրակարգի խնդիրն այն է, թե ինչպես ՆԱՏՕ-ն պետք է հաղթահարի որոշ տարածքներում Ռուսաստանի կողմից արգելափակումները», - հայտարարել է Սթոլթենբերգը: 

Զորավարժությունների ընթացքում Սթոլթենբերգը հետեւել է, թե ինչպես են Պորտուգալիայի ծովայինները պայմանական ահաբեկիչների կողմից գրավված նավ ազատում, իսկ լեհ հատուկ նշանակության ուժերը՝ ցուցադրում քիմիական, կենսաբանականեւ միջուկային վտանգների դեմ պայքարելու ձեւերը:

Զորավարժությունների ընթացքում նաեւ նոր մի շարք զենքեր փորձարկվեցին:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее