«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել, և մեր տեղեկություններով՝ նրա գույքի ուսումնասիրության գործընթացն իրավապահներին խնդրի առաջ է կանգնեցրել: Չի բացառվում, որ գործը հասնի Սահմանադրական դատարան: Բանն այն է, որ Կճոյանը հոգևորական է, և Սահմանադրությունը հոգևորականի մասով այլ կարգավորումներ ունի: Ի դեպ, մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կճոյանն անձամբ դատախազություն չի գնացել, նրա ներկայացուցիչն է ներկայացել։ Իրավապահները հարց են բարձրացրել՝ հոգևորականը չունի եկամուտ, բայց ունի մեծ ծավալների գույք. որտեղի՞ց նրան այդ գույքը: Հոգևորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգևորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգևորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգևորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, և նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Նավասարդ Կճոյանի գույքն արգելանք դնելու գործընթացը կարող է հասնել ՍԴ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet