Տեղեկացրել էինք, որ կորեական chosun.com կայքը լուսանկար էր տեղադրել ու գրել, որ Կորեայի ծաղկող առողջապահական տուրիստական ինդուստրիան առաջին անգամ իր հարկի տակ ընդունել է այլ պետության ղեկավարի` Հայաստանի նախագահին, ով վերականգնողական բուժում է անցել:
«Ազատություն» ռադիոկայանն այս առիթով գրում է, որ առայժմ նախագահի նստավայրը չի մեկնաբանել, թե որքանով են իրականությանը համապատասխանում կորեական կայքում տեղ գտած տեղեկությունները: Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի՞, Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Անհանգստացողներին տեղեկացնեմ, որ նախագահը շատ առողջ է, առույգ է և իրականցնում է իր պարտականությունները: Երեկ էլ նա 2.5 ժամ վարել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն»։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում