«Ապացույցներ չկան, որ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգ չի սպառնում և դրա օրինակը Տանձուտն է»,-նշել են բնապահպաններն իրենց այսօրվա ակցիայի ժամանակ՝ նշելով նաև՝ «Նախարարն աշխատել է «Լիդիանի» համար և «թևերը փռած» նրանց է պաշտպանում»:

Նշենք, որ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն, այսօրվա ասուլիսի ժամանակ, ի պատասխան դիտարկմանը, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը փորձում է մեր փորձագետների տվյալները խեղաթյուրել՝ նշել է.

«Ըստ Սահմանադրության՝ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը իրականացնում է նախաձեռնողը: Նույնիսկ այն պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ մեզ փորձաքննական գործընթացում տրվել է սխալ տեղեկատվություն, նունիսկ հնարավորություն չունենք ասելու, որ ինչ-որ բան սխալ է: Ըստ օրենքի պետք է դա ուղարկենք լրամշակման»:


