▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը». Սամվել Կարապետյան

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անդրադարձել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը  Հայաստանում անցկացնելու փաստին։  

«Նախկինում էլ եղել են շատ միջազգային համաժողովներ, նաև այլ առիթներով հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների։  

Բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին, որն ընդամենը մեկ ամսվա կյանք ունի իշխանավարելու՝ մեր բարեկամ երկրներից պաշտպանություն ունենալու համար։

Ես անհանգստություն ունեմ, որ նախընտրական մեկ  նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը, և մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։

Նաև անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան»,- ասել է Սամվել Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее