Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ Արայ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Քոչարյանը։
Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում