▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին իշխանության ֆեոդալները 2018-ին կոշիկները փոխեցին ու դարձան այս իշխանության ֆեոդալները․․․Ռոբերտ Քոչարյան

Այսօր մեր պացիենտն ասաց՝ մանդատ տվեք ընդդիմադիրներին նստացնելու համար, բանտերում երկար պահելու համար, արդեն նստել ենք, չենք փախել, պատրաստ ենք պայքարել։ Մենք ասում ենք՝ մանդատ տվեք, երկիրը կառուցելու համար, երկրի անվտանգությունը ապահովելու համար, մեր արժանապատվությունը վերականգնելու համար, այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկանծու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես հասկանում եմ, թե ինչ է կատարվել 2018 թվականին, մեր ժողովուրդը հոգնած էր մի իրավիճակից, երբ կային արտոնյալներ, կային ֆեոդալներ, ի՞նչ կատարվեց, այդ ֆեոդալները կոշիկները փոխեցին ու դարձան այս իշխանության ֆեոդալները, սրա՞ համար է եղել 2018 թվականի այդ ժողովրդական շարժումը, և այդ ֆեոդալների պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, նստացնում է բոլոր նրանց, ովքեր կոշիկները չեն փոխել»,-ասել է նա։

Դիտեք նաև՝

***

***

info@asekose.am/095519696
Հասարակություն далее