▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանից ամենաշատն են ցանկանում արտագաղթել. Gallup

Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup հեղինակավոր կազմակերպությունը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրի 15 տարեկանից բարձր 41.072 բնակչի շրջանում՝ պարզելու համար բնակիչների՝ հայրենիքից ընդմիշտ հեռանալու ցանկության աստիճանն ու պատճառները. Հետազոտությունը թարգմանաբար ներկայացրել է Tert.am-ը:

Հարցումն անցկացվել է 2010-2012թթ. ընթացքում՝ Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղըզստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։ Արդյունքում հայտնի է դարձել, որ 12 երկրի բնակիչների 15%-ը ցանկանում է մշտական բնակություն հաստատել այլ երկրում։

Այնուամենայնիվ, երկիրն ընդմիշտ լքելու ցանկության մակարդակը նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչների մոտ տարբեր է, և դա կախված է տվյալ երկրից ու այն տարածաշրջանից, որտեղ այն գտնվում է։ Որպես ասվածի օրինակ՝ Gallup-ը բերում է Հայաստանի և Ուզբեկստանի ցուցանիշները։ Պատկերը հետևյալն է. Հայաստանից այլ երկիր ընդմիշտ մեկնել ցանկացողները կազմում են հարցվածների 40%-ը, ինչը, ի դեպ, ուսումնասիրված երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ Ուզբեկստանի պարագայում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 5%:

Ընդհանուր առմամբ հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների բնակիչներն ավելի քիչ են ցանկանում լքել իրենց երկիրը՝ ի տարբերություն մյուս տարածաշրջանների երկրների բնակիչների։

Gallup-ը հարցման ժամանակ մարդկանց  ուղղել է  հետևյալ հարցը.«Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր, Դուք կհաստատեի՞ք բնակություն այլ երկրում, թե՞ կնախընտրեիք շարունակել ապրել Ձեր հայրենիքում»։ Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը.

Հայաստան՝             40%
Մոլդովա՝                32%
Ուկրաինա՝             21%
Բելառուս՝               17%
Ղրղըզստան՝          16%
Ռուսաստան՝          14%
Ադրբեջան՝             14%
Վրաստան՝              14%
Ղազախստան՝         13%
Տաջիկստան՝            11%
Թուրքմենստան       6%
Ուզբեկստան             5%

 

Հարկ է նշել, որ Gallup-ի այն հարցին, թե ո՞րն է հայրենիքն ընդմիշտ լքելու ցանկության պատճառը, հարցվածների մեծամասնությունը նշել է տնտեսական գործոնները։ Ընդհանուր առմամբ բոլոր հարցվածների 52%-ն ասել է, որ արտագաղթի միջոցով ցանկանում են բարելավել իրենց կենսամակարդակը, իսկ 10%-ն էլ ասել է, որ ցանկանում է լավ աշխատանք գտնել, քանի որ չի կարողանում դա անել իր հայրենիքում։ Հարցվածների 13%-ն ընդգծել է, որ ցանկանում է լքել հայրենիքը՝ ոչ թե սեփական, այլ հանուն իրենց երեխաների ապագայի։

Օտար երկրում մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառները.
Բարելավել կենսամակարդակը՝ 52 %,
Երեխաների ապագայի համար՝ 13 %,
Աշխատանք գտնելու համար՝ 10 %,
Սոցիալական նպաստների (թոշակ) համար՝ 4 %,
Ընտանիքի մյուս անդամներին մոտ լինելու համար՝ 3 %,
Մարդու իրավունքները չոտնահարող երկրում ապրելու համար՝ 3 %,
Հանցավորության նվազ մակարդակով երկրում ապրելու համար՝ 1 %,
Հայրենիքում եղած բնապահպանական խնդիրների պատճառով՝ 1%,
Այլ պատճառներ՝ 1 %,
Լքելու պատճառը չի նշվել՝ 12 %։

Իսկ ինչ վերաբերում է հանուն երեխաների ապահով ապագայի հայրենիքը լքելուն և այլ երկրում մշտական բնակություն հաստատելուն, ապա այս առումով առաջատարը Թուրքմենստանն է (29%), իսկ Հայաստանը գտնվում է 5-րդ հորիզոնականում ՝ 13% ցուցանիշով։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հարցված բոլոր երկրներում հայրենիքը լքելու առումով կանայք առաջատար են ճանաչվել (17%), տղամարդիկ՝ (10%):

Gallup-ը նշում է, որ այս երկրների ղեկավարները պետք է ծանոթանան ներկայացված զեկույցին, որպեսզի տեղյակ լինեն, թե հիմնականում որ դրդապատճառներից ելնելով են իրենց բնակիչները լքում երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее