▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազենի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեդիադաշտի հասցեին։ Նազենի Բաղդասարյանն այն պատգամավորներից մեկն է, որը նախկինում զբաղվել է լրագրությամբ, իսկ նրա մայրը մինչև հիմա էլ զբաղված է մեդիաբիզնեսով։

Նազենի Բաղդասարյանն իր խոսքում անցել է բարեկրթության սահմանները, անարգանք է դրսևորել նախկին գործընկերների հանդեպ` խախտելով գործընկերային էթիկայի կանոնները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում օրենսդիր մարմնի և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարներին հետևողական լինել իրենց գործընկերների պահվածքին, մեդիայի հանդեպ գործարկվող մտքերին ու բառամթերքին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее