***
«Քիչ առաջ լրագրողներն ասացին՝ Նեռը կամ նեռախումբը նեղվել է, որ ես ասում եմ՝ սատանա ու Նեռ, բայց եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է։ Երկրորդ, պատրաստ եմ մասնագիտական, հոգևոր, վարդապետական, փորձագիտական վերլուծությամբ ներկայացնել, թե ով է մեր դիմաց»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Տեսքը նայեք, արտահայտչամիջոցները նայեք, ատելության քարոզը նայեք․ բռնարար, մարդասպանության միտված ոստիկաններին քաջալերողին նայեք, արյունի ծարավը նայեք, սուտը նայեք»- շարունակեց նա։ *** |
Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ հայտարարեց, որ երկիրը գտնվում է չարի իշխանության ներքո․ «Այո՛, մեր երկիրը Նեռի, սատանայի իշխանության ներքո է՝ մարմնավորված տեսքով, շոշափելի դարձած․․․ Էս մարդը երբ խոսում է խաղաղության մասին, ինքը պատերազմ բերող է․ չարիքը չի կարող պատերազմից հաճույք չստանալ»,- նշեց նա։ |
***
«Մեր քայլերը կազմակերպված առաջ են գնում, առաջիկայում կտեսնեք ամբողջ պատկերը, տարբեր խմբերի ձևավորումը, հասարակական լայն ոլորտների ներկայությունը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ *** |
«2018-ին հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած այդ ողբերգությունը ես անվանում եմ ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, ոչ թե այն իմաստով, թե ովքեր են նրան մասնակցել, այլ այն, թե ովքեր են դարձել դրա զոհը։ Այսինքն՝ այդ հեղափոխության ժամանակ հայ ժողովրդի ամենանվիրական, նուրբ, ազնիվ զգացմունքները շահարկելով՝ մարդկանց փոքր հանցախումբը տիրացել է այդ ժողովրդի օրինական իշխանությանը ու սկսել է այն ծառայեցնել թշնամիների շահերին»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթի ժամանակ հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ *** |
«Ադրբեջանն ինչո՞ւ պետք է գնա բանակցությունների կամ որևէ այլ քայլի, երբ իր ցանկացածը ստանում է։ Ամեն օր իր ցանկացածը ստանում է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է Բագրատ Սրբազանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն անընդհատ թելադրողի կարգավիճակում է, հայկական կողմը՝ թելադրվողի։ «Երբ ասում ենք՝ իրական բանակցություններ գոյություն չունեն, ա՛յ սրա մասին ենք ասում»,- նշել է նա։ *** |
«Էն տանը, որտեղ բնակվում եմ, ցանկապատ ունի։ Օրեր առաջ գիշերով եկել են, մեքենան բերել պատի տակ․․․ ո՞ւր են հասել, եկել են ինչ-որ բան լսելու։ Սա էն որակն է, որ էդ մարդկանց էլ են փչացնում։ Գիշերվա կեսին ուղարկել եք, որ գնան կամ էդ ի՞նչ ծառայություն են անում, որ եկել են մարդու տան պատի տակ կանգնել»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ «տասը մեքենայով հետևում են իրեն»։ |
***
Սուրբ Աննա եկեղեցու բակում եզրափակիչ ելույթի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց՝ խորհրդի հետ քննարկում են՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքները շաբաթը մեկ դարձնելու հարցը․ «Դրա փոխարեն երեկոները գնանք Երևանի տարբեր թաղեր, այցելել մարդկանց, այս շնչառությունը տեղափոխել բակեր, այսինքն՝ գանք ձեր տները»,- նշեց նա։ *** |
«Մեր թիրախը Նեռն է, որը նստած է երկրի համար առաջին շենքում՝ պատսպարված հազարավոր ոստիկաններով։ Սիրելի՛ ոստիկաններ, էս պահին «սիրելի» եմ ասում, հիշե՛ք՝ դուք պետությանը չեք ծառայում, դուք Նեռին ու չարիքին եք ծառայում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ |
***
«Ի՞նչ է մեզ պետք լինելու անել հետագայում, երբ մեր սիրելի Սրբազանը կլինի վարչապետ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Առաջնահերթ երկրի զարգացման հիմնական օղակը պետք է լինեն մարզերը, շինհրապարակները պետք է տեղափոխվեն մարզեր, պետական աջակցությունը պետք է միտված լինի հատկապես սահմանամերձ բնակավայրերին, ու սա պետք է արվի տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման շնորհիվ»,- նշեց նա։ *** |
«Տուրիստական կենտրոններ կային՝ Տաթև, Ջերմուկ, դրանք բոլորը պետական հատուկ ծրագրերով զարգացում էին ապրում։ Էսօր էդ տնտեսվարողներին հարցնես՝ ողբ է իրենց մոտ, բիզնեսը կատարյալ տապալված է տուրիստական բոլոր կենտրոններում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նա հիշել է, որ 2022-ին՝ Ջերմուկի ռմբակոծությունից առաջ, Փաշինյանների ընտանիքը հանգիստն անցկացրել է Ջերմուկում։ |