▲ Դեպի վեր

Понедельник, 24.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ներմուծվող խոզերը պատշաճ ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ»․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են, որ ներմուծվող խոզերը չեն մաքսազերծվում տոհմայինի անվան տակ, և դրանց մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ։
Ֆերմերները հայտնում են, որ տեղական շուկայում մսի իրացումը խնդիր է դարձել։ Առանց այդ էլ, վերջին շրջանում բարձրացել է խոզի կերի արժեքը։
Կան նաև ահազանգեր, որ ներմուծվող խոզերը պատշաճ կերպով ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ։
Օր օրի կրճատվում է անասնագլխաքանակը։ Չունենք հագեցված լաբորատորիաներ, որակյալ կադրեր․ անասնաբուծությունը գրավիչ չէ երիտասարդների համար։
Սա պարենային անվտանգության հարց է, և պետության կողմից նման ոչ կոմպետենտ վերաբերմունքը ոլորտի նկատմամբ անթույլատրելի է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее