ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էւում գրում է․
Մեր զինծառայողների կյանքը սահմանին պաշտպանելուն զուգահեռ պետք է պաշտպանենք նաև երկրի ներսում։
Երբ այս խնդիրները լուծենք նոր միայն կարող ենք մտածել սահմանների պաշտպանության և անվտանգային սպառնալիքների հաղթահարման մասին։
Ներքին ու արտաքին թուրքը խիստ մրցակցության մեջ են, թե ով ավելի շատ սպառնալիք կստեղծի Հայաստանի ու Արցախի համար։
|
Հիշեցնենք, որ նախօրեի երեկոյան Հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով երեք երիտասարդներ, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։ «Ընդունարանում նրանցից երկուսի վիճակից գնահատվեց ծայրահեղ ծանր. վնասվածքներ ունեին գլխի ու պարանոցի շրջանում: Պարանոցի շրջանում վնասվածք ստացած հիվանդին, կարելի է ասել, կենսաբանակ մահ կարելի էր ձևակերպել. հարազատաները «Աստղիկ» ԲԿ փորձեցին տեղափոխել, ճանապարհին մահացել էր»,- նշել է նա: Ըստ Գագիկ Շամշյանի, հիվանդանոց են տեղափոխվել Ապարան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Հմայակ Միքայելյանը, ով, գիտակցության չգալով, մահացել է, վիրավորներ՝ 19-ամյա Տիգրան Ղազարյանը, 33-ամյա Արմեն Բաղդասարյանը, 27-ամյա Սամվել Սանդրոյանը, 28-ամյա Տիգրան Հարությունյանը, 18-ամյա Հրաչյա Երեմյանը և 32-ամյա Սասուն Հայրապետյանը։ Վերջիններս Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Աստղիկ», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Ժամեր անց «Արմենիա» ԲԿ-ից «Աստղիկ» ԲԿ տեղափոխված Տ. Հարությունյանը , գիտակցության չգալով, մահացել է․ Հ. Միքայելյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում։ Ավելի վաղ հայտնել էինք Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին: |


