▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսես Նազարյանն ավելին է ուզում

Ըստ ասեկոսեների, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ով վերջերս նշանակվել էր Երեւանի փրկարարական վարչության պետ, նոր կառավարության ձևավորման բանակցություններին ընդառաջ փորձում է ավելիին հասնել, քան նոր պաշտոնն է և այդ հարցում օգտագործում է իր ունեցած բոլոր հնարավոր լծակները:

Ներսես Նազարյանը ցանկանում է ստանալ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:

Սակայն սա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կատարվեն «շախմատային» մի քանի քայլեր.

Եթե Ներսես Նազարյանի իր թեւի տակ առած երբեմնի սուպերնախարար, Վլադիմիր Գասպարյանի «ոխերիմ» բարեկամ Արմեն Երիցյանը նշանակվի ՀՀ ոստիկանապետ:

Եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակվի պաշտպանության նախարար:

Եվ ամենակարևորը՝ եթե Սեյրան Օհանյանը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Կարծում ենք ՝ Սերժ Սարգսյանի համար, որ հմուտ է «շախմատային քայլերում», դժվարություն չի ներկայացնի ուժային կառույցներում նման փոփոխություններ իրականացնելը, մանավանդ, որ, ըստ ասեկոսեների, Ներսես Նազարյանին կրկին պաշտոն տալով, խոստացել էր նաև առաջխաղացում:

Հիշեցնենք, որ Ներսես Նազարյանը Երեւանի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2013թ ապրիլին, այն ժամանակ տարբեր վարկածներ շրջանառվեցին, թե պաշտոնանկությունը կապված է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքների ժամանակ ոստիկանների կիրառած բռնությունների հետ: Նազարյանին մեղադրում էին, որ ոստիկանների բռնությունները չի կանխել:

Դրան գումարվեց նաեւ այն, որ Ներսես Նազարյանի անունը շրջանառվում էր «ֆինանսական բուրգի» գործով, ոստիկանությունն էլ նրա պաշտոնանկությունը որակեց որպես բիզնեսի եւ իշխանության տարանջատում:

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее