▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկո՛լ, ավելի լավ է գետինը մտնես ու դուրս չգաս». Միհրանյան

«Նիկո՛լ, ավելի լավ է գետինը մտնես ու դուրս չգաս». Միհրանյան

Հատված Հայելի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ ունեցած հարցազրույցից։

Հիշեցնենք՝ Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը, վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Միհրանյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Երևան էր ժամանել նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։ Նշվում է նաև, որ նա ժամանել էր ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։

Ազգությամբ հայ, բայց ՌԴ-ում ապրող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտնի է Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ քննադատական հայտարարություններով։

***

«Ես չէի ստացել ոչ մի ուղերձ ՀՀ իշխանությունների կողմից, չնայած իմ ընկերները, ծանոթները, այ առավոտյան Կոնստանտին Զատուլինը զանգեց, մյուսները, Մարգարիտա Սիմոնյանը՝ բոլորը ստացել էին»,- ուղիղ եթերում հայտնեց մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը նախապես ստացել էր գրություն առ այն, որ իր մուտքը ՀՀ արգելված է։
«Ես գիտեի տարբեր աղբյուրներից, որ իմ ազգանունի վրա ինչ-որ բան կա դրված՝ նշան, այսինքն անհրաժեշտ էր գալ և տեղում տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասաց Միհրանյանը։ Ըստ նրա, միակ հաճելի բանը, եթե կարելի է հաճելի բան գտնել այսօրվա Հայաստանում, սահմանապահ ծառայության քաղաքակիրթ լեյտենանտներն էին, որոնք ասացին․ «Մենք մեղավոր չենք, մենք մեր աշխատանքն ենք անում»։
«Ես ծնվել եմ Երևանում, իմ ծնողները թաղված են Երևանում, իմ ողջ երիտասարդական կյանքն անցել է Երևանում»,- շեշտեց քաղաքագետը։ Նա հավելեց․ «Գուցե իշխանություններն անհարմար էին զգում ասել, որ Երևանում ծնված մարդուն, որը ունի միջազգային ճանաչում, հեղինակություն, մենք չենք թողնում, որովհետև գտնում ենք, որ նա կարող է քննադատական ինչ-որ խոսքեր ասել»,- նշեց Միհրանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանած Անդրանիկ Միհրանյանին հայտնել էին, որ իր մուտքը ՀՀ արգելված է, և նա հետ է վերադարձել Մոսկվա։

***

«Սա մկնիկի նման վախեցած է, մտած է անկյունը, դրա համար հարյուրավոր թիկնապահներով է թափառում երկրում, և ամեն նորմալ մարդ տեսնելուց մտածում՝ որտե՞ղ կորցնի»,- «Հայելի» ակումբի ուղիղ եթերում հայտնեց մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդո՞ք իր մուտքը ՀՀ արգելվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վախերի պատճառով։
«Սա աբսալյուտ բռնապետություն է, միապետություն, մի խելագար, հիվանդ մարդու դիկտատուրա»,- բնորոշեց նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանած Անդրանիկ Միհրանյանին հայտնել էին, որ իր մուտքը ՀՀ արգելված է, և նա հետ է վերադարձել Մոսկվա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее