«Մոսկվայում չգիտեն, թե 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս՝ որ երկրներն է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ հետո մեզ կհայտնեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է», - ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա։