▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկո՛լ, երկիրը վերածել ես դժոխքի, կա՛նգ առ, ամոթ է»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, կանգ առ, ամոթ է։
ՔՊ-ական աղետաբեր իշխանությունը պատերազմում խայտառակ պարտությունից, անհաշիվ կորուստներից, հատկապես Արցախի հայաթափումից ու հանձնումից հետո, շարունակում են ամեն գնով իշխանությունը պահելու գործընթացը՝ իրականացնելով տարատեսակ սանձարձակություններ, մասնավորապես՝ մտածող և պայքարող, արժանապատվություն ունեցող մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսել շինծու գործերով, այդ թվում՝ գրելու ու խոսելու համար։ Հերթը հասավ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ Նիկո՛լ երկիրը վերածել ես դժոխքի, կա՛նգ առ, ամոթ է»։

Թարմացված․ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարություն է տարածել․ «Ովքեր համաձայն չեն իմ այն գրառման հետ, որը դարձել է քր․ գործ հարուցելու առիթ և այն համարում են անընդունելի և դատապարտելի, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ, ձևեր չթափել, իբր դեմ են ինձ մեղադրանք առաջադրելուն։ Եղեք անկեղծ և ողջունեք ձեր սիրելի գարշապետի պատվերը։ Եվ քանի որ հարցն ինձ է վերաբերում, պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից, այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք՝ իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։ Բոլոր նրանք, ովքեր, հատկապես 2020թ․ խայտառակ պարտությունից հետո, ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականն, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։

Թարմացված․ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի գրառումը. ««Ժողովրդավարության բաստիոնում» ֆեյսբուքյան կառավարման շրջանակում քրեական հետապնդման են ենթարկում իրավապաշտպաններին ֆեյսբուքյան գրառումների համար, տվյալ դեպքում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, «Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ավետիք Իշխանյանի նկատմամբ։ Ինչպես հենց ինքն Ավետիք Իշխանյանն է ասել, այս օրերին ամոթ է մի քրեական գործով չանցնելը։ Սպասենք մեր «հերթին»...
Սա մանր մարդու մանր վրեժխնդրության հերթական դրսևորումն է»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее