▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը հերքում է իր հորեղբոր որդու ձերբակալության մասին լուրը

Լրագրողների հարցումներին ի պատասխան, որով մեկնաբանություն են ակնկալում համացանցում տարածված տեղեկությունների կապակցությամբ, թե ավազակային հարձակման համար բերման է ենթարկվել իմ «հորեղբոր տղա» Դավիթ Փաշինյանը, հարկ եմ համարում հայտնել հետևյալը.

1. Հայրս ծնողների միակ արու զավակն է, այսինքն հորեղբայր չունեմ:

2. Դավիթ Փաշինյան անունով եղբորորդի ունեմ, ով 15 տարեկան է, հինգ րոպե առաջվա դրությամբ բերման ենթարկված չէր և պատրաստվում էր հերթական սեպտեմբերի 1-ին:

3. Դավիթ Փաշինյան անունով որևէ այլ հարազատ չունեմ և բերման ենթարկված անձի մասին առաջին անգամ լսել եմ այսօր:

Նիկոլ Փաշինյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее