«Հայելի ակումբ»-ը գրում է, որ իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցն ուղարկել Տիգրան Ավինյանին։ Այս է պատճառը, որ լատենտ նիկոլականները և ՀՀՇ-ականները վերջին օրերին ակտիվորեն քննարկում են Երևանի քաղաքապետարանում տիրող խայտառակ քաղաքական-տնտեսական իրավիճակը։
Պատճառն ամենևին էլ այն չէ, որ Տիգրանը լողացած է կամ սափրված։ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է մեկ այլ հանգամանք, այն է` Տիգրանի իրական քաղաքական ինքնուրույնության ձգտումը։ Ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, ով դարձել է Աննայի և Նիկոլի Whatsapp հաղորդագրությունների գերին, Տիգրանը լպրծուն է և կարողանում է ընդհատակում, այսինքն՝ Նիկոլի աչքերից հեռու, բայց բոլորի աչքերի առաջ անգամ ընկերանալ ծայրահեղ պրոհայկական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերի հետ, հարաբերություններ կարգավորել նրանց հետ կամ գոնե կամուրջները չայրել»։