▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլայ Ծատուրյանը բոլոր արվեստագետներին առաջարկում է հանձնել իրենց կոչումները

 ՀՀ Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, անդրադառնալով Անկախության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երգիչ Արմենչիկին շնորհված ՀՀ Վաստակավոր արտիստի կոչմանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց.

«Կոչ եմ անում բոլոր արվեստագետներին` եկեք բոլորս միասին տանենք հանձնենք մեր կոչումները. սա աբսուրդ է»:

Ըստ նրա՝ պետք է ստեղծվեն լուրջ հանձնաժողովներ, որոնք կորոշեն՝ ով պետք է ստանա կոչում, ով՝ ոչ:

Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ այլևս ոչինչից չի զարմանում. «Այս պետության մեջ Արմենչիկը գտավ իր կոչումը: Սփյուռքում հասկացողությունն այլ է: Նրանց ականջին մոտ է այդ թուրքա-արաբական «մուղամներով» երաժշտությունը, հետևաբար պետք չէ զարմանալ»:

Դիտարկանը, թե նման կոչումները կարող են խրախուսում լինել, որ Արմենչիկը հետ վերադառնա հայրենիք՝ Ծատուրյանը պատասխանել է. «Ամեն ինչ անում եմ, որ չվերադառնա, իսկ դուք ասում եք` թող Ամիրխանյանը հեռանա: Մեզ բոլորիս մեղադրում են, որ ակտիվ չենք. հիմա մենք չենք լռում, ահազանգում ենք՝ սա աբսուրդ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее