Նիկոլի փաստաբանը հարձակում է գործել իմ վրա․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը լուսանկար, տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Քանի որ շարիկովն ազդվել է միայն իմ խոսքերից, որ ասել եմ` իր կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, իրեն նախորդ իշխանության կողմից բերելու, խորհրդարան մտցնելու, ինչպես նաև գործակալ լինելու մասին, նա ինձ դատի է տվել: Դատը շարունակվում է չորս տարի: Նա նոր լիազորված անձ էր ուղարկել դատարան: Շարիկովի այս նոր լիազորվածը բավականին ագրեսիվ էր: Նույնիսկ, երբ հարձակում գործեց իմ նկատմամբ, չխնայեց շարիկովի լիազորագիրը... Այնպիսի տպավորություն էր` новое домоуправление дурдома: Այսօր առավոտյան Փոստանջյանը նոր տեսանյութ է տարածել՝ գրելով. «Հարձակումից 15 ժամ անց մատիս վիճակը»: |
Դիտեք նաև՝
***
***