▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլից պաշտոն ստացած ընկերոջս բարև չեմ տալիս». Տիգրան Աթանեսյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է, որ Հակակոռուպցիոն դատարանում ընկեր ունի, որի հետ չի շփվում. «Նա նաև երեխայիս քավորն է, բայց մեր կապը խզվել է: Ունեմ ընկեր, որ ՍԴ դատավոր է, բայց հավերժ ջնջել եմ իմ կյանքից: Ունեմ ընկեր, որ Գլխավոր դատախազի տեղակալ էր, նրան բարև չեմ տալիս, որովհետև Նիկոլից պաշտոն է ստացել: Սա է պայքարը, ես զրկվել եմ բազմաթիվ ընկերներից»,- ասել է նա:

Ավելի վաղ Աթանեսյանը մանրամասներ էր հայտնել Արմեն Աշոտյանի գործից:

Նա ասել էր, որ կալանավորված Արմեն Աշոտյանին զրկել են ընտանիքի անդամների՝ երեխաների հետ շփվելու հնարավորությունից: Խոսելով բուն գործի մասին՝ փաստաբանը նշեց, որ Աշոտյանին կալանավորել են շիտակ խոսքի, քննադատության համար. «Արմեն Աշոտյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մասին են հայտնում Եվրոպայի իշխող կուսակցությունը, եվրոպական կառույցները, սոցհարցումները»,- ասաց նա՝ հավելելով, որ «սա լրջագույն ապտակ է իշխանությանը». «Ժողովրդավարությունից են խոսում, ի՞նչ ժողովրդավարություն, ինչի՞ մասին է խոսքը, սա խայտառակություն է»,- հավելեց Աթանեսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее