▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն ապացուցում է, որ քաղաքականությունը մի քայլ առաջ է հրապարակային մարմնավաճառությունից

Երբ Նիկոլ Փաշինյանի մասին սկսեցին հրապարակումներ արվել, որ նա իրականում զբաղվում է պոպուլիզմով ու իշխանության «դաբռոյով» արմատական ընդդիմադիրի դեր
է տանում, նա, որպես իրական իշխանական լեգիոներ, բավական խելացի գտնվեց (կամ նրան հուշեցին լինել խելացի) և չմտավ բանավեճի կամ այդ տեղեկությունները հերքելու անիմաստ դաշտ, քանզի փոքր երկրում եւ մի բուռ քաղաքական դաշտում անգամ Շտիրլիցը չէր կարող նման բացահայտ փաստը գաղտնի պահել։ Բայց քանի որ հիշաչարությունը Նիկոլի մանկական այիբներից է, վերջինս որոշեց ՙօգտվել՚ Արծվիկ Մինասյանի մասին իմ դիտարկումներից եւ դառնալով Արծվիկի հասարակական փաստաբանը՝ իր անձնական օգտագործման եւ խիստ հայտնի շենքից ֆինանսավորվող թերթոնում երկու օր շարունակ մաղձազատվել ու թույնազատվել՝ շուրջբոլորը տարածելով վայրի գարշահոտություն։ 
Մենք, իհարկե, միանգամայն հասկանում ենք, որ իշխանությանը պաշտպանող ցանկացած անձ մեխանիկորեն եւ աքսիոմատիկ կերպով դառնում է Նիկոլի պաշտպանության թիրախը, քանզի այդպիսին է պետվատվերի պայմանագիրը՝ կնքված Նիկոլի կորպորացիայի հետ։ Ինչպես եւ միանգամայն տրամաբանական է, որ իշխանության քննադատները նույն աքիսոմայից ելնելով, դառնում են Նիկոլի կենդանի թիրախները, բնականաբար, նույն պայմանագրի հաջորդ կետի համաձայն։ Նիկոլի դհոլությունը, անշուշտ, շատ ավելի խորը արմատներ ունի, քանզի Նիկոլը, որպես հաճախորդ, կլիենտների հարեմում բացառիկ կարգավիճակ ունի։ Շատ քիչ հաճախորդների է տրված իրավունք ՙօբյեկտիվության՚ շղարշը պաշտպանելու համար քննադատել սեփական տերերին, ում ձեռքց կեր ես վերցնում։ Նիկոլն ու եւս մեկ-երկուսը իրենց հալալ քրտինքով են վաստակել հաճախորդաց հարեմում նման արտոնյալ կարգավիճակը, ինչը ես չեմ էլ պատրաստվում վիճարկել։ 
Իհարկե, ես չէ, որ հանրությանը պիտի ներկայացնեմ Նիկոլի քաղաքական պորտրետը. չեմ կարծում, որ Հայաստանում այլեւս մնացել է գեթ մեկ բանական արարած, որի համար պարզ չլինի ՙՙընդդիմադիր Նիկոլիՙ՚՝ այս իշխանության հետ կնքած քաղաքացիա-ֆինանսական պայմանագրի բոլոր նրբերանգները։ 
Հանուն իշխանության հետ նոր պայմանագրի Նիկոլը աննախադեպ թռիչքով ՙքցեց՚ այն քաղաքական ուժին, որի շնորհիվ եւ որի միջոցով հայտնվել էր խարհրդարանում։ Ավելին, չունենալով տարրական պարկեշտություն՝ իր թերթոնի էջերից քննդատանում է ոչ միայն եռյակին ընդհանրապես ու ԲՀԿ-ին մասնավորապես, քանզի այդ կետը իշխանության հետ կնքած պայմանագրի առանցքային դրույթն է, որը խախտել չի կարելի, այլ նաեւ անձնապես վիրավորում է այն գործչին, ով թույլ տվեց, որ Նիկոլը հայտնվի խորհրդարանում։
Գուցեեւ ոմանց համար քաղաքականությունը աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկն է, սակայն Նիկոլն ու իր նմանները ամեն օր համառորեն ապացուցում են, որ իրենց նմանների համար քաղաքականությունը մի քայլ առաջ է հրապարակային մարմնավաճառությունից։ 
Նամակ 1 եղած 11–ից

 

Վահան Բաբայան 

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее