▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով միավորեց 3 նախագահների թիմերին. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց

«Երեք նախկին նախագահներին ուղղված բանավեճի առաջարկը ոմանք Նիկոլի կողմից «ձիով քայլ» էին փորձում ներկայացնել, այնինչ նա իր իսկ ֆինտի տակ մնաց։ Համամի՞տ եք»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

 

«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը։ Դրա մասին արդեն շատ է խոսվել։

Եթե նա գեթ 1%-ով վստահ լիներ իր ասածի ճշմարտացիության մեջ, ապա վաղուց կփորձեր դուրս գալ Սերժ Սարգսյանի 2022թ.-ի ապրիլի 23-ի կամ հիմա՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նմանատիպ հորդորների տակից։

Մի բան հավելեմ ընդամենը։ Նիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով նաև միավորեց երեք նախագահների թիմերին, ինչի հետևանքով ստացավ շատ ավելի հուժկու և շառաչուն պատասխան։ Նա սա էլ չէր հաշվարկել։

Ոչինչ չի միավորում ընդդիմությանն այնպես, ինչպես անցյալի մասին Փաշինյանի լկտի ստերը։ Մնում է, որ ընդդիմությունը կարողանա ընդհանուր եզրեր գտնել ոչ միայն անցյալի, այլև ապագայի մասով։

Ի մի բերելով՝ փաստենք, որ շախմատային լեզվով սա ոչ թե «ձիով քայլ» էր, այլ «ձիու քայլ»»:

Այս և մյուս հարցերն ու պատասխանները՝ տեսանյութում։

***

Օգտատերերից մեկի ուղղած հարցին` ինչպե՞ս կգնահատեք Փաշինյան-Լուկաշենկո վերջին ընդհարումը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Երբևէ Հայաստանի որևէ ղեկավար թույլ չի տվել, որ իր հետ այնպես խոսեն, ինչպես միջազգային հարթակներում խոսում են Նիկոլի հետ։
Երբևէ Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել արտաքին քաղաքական բուլինգի և թրոլինգի թիրախ, ինչպես Նիկոլն է։

Նիկոլն է լեզու դրել թե՛ Լուկաշենկոյի, թե՛ Ալիևի, թե՛ իրեն առերես կամ մեջքի հետևից ծաղրող մյուսների բերանը։

Իսկ քովիդային կռուտիտը՝ դրան նախորդած և հաջորդած դրսևորումներով, պարզապես զավեշտ էր։ Այդ բուն բանավեճում ոչ մի պետական շահի կամ ազգային երանգի խնդիր չկար։ Պարզապես Ալիևի քիփը «հագել» էր Ալիևի վասալին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее