Դեկտեմբերի 28-ին ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ն. Հովնանյանը իր վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան գցել է սահքի մեջ և բախվել ճամփեզրի ձնակույտին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ն. Հովնանյանը մարմնական վնասվածք է ստացել և դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Տուժածը հայտնի գործարար, բարերար, Վահագնի թաղամասի հիմնադիր Վահագն Հովնանյանի դուստրն է։ Դիտեք նաև` Նինա Հովնանյանի «Կտոր Մը Հայաստան»-ը: |
Նինա Հովնանյանը վթարի է ենթարկվել մերկասառույցի պատճառով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet