▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 35 ZN 524 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնու ձորում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող հանգստի տաղավարին և մոտ 20 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում:

 

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վարորդին և 1 ուղևորին տեղում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետի և տեղակալի գլխավորությամբ, քաղաքացիներից մեկի ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ինչպես նաև ավտոմեքենայում հայտնաբերվել է այդ քաղաքացու կնոջ՝ նույնպես ՌԴ քաղաքացի, ամբողջովին մոխրացած դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее