Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց տեղափոխում։ Լուսանկարը բավական բուռն քննարկումների առիթ է դարձել, օգտատերերը նշում են, որ դեմ են «գազավորված հաց օգտագործելուն»։

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը Lurer.com-ի հետ զրույցում նշել է, որ ամենայն հավանականությամբ, նկարն արված է Հայաստանում, սակայն այդ նկարից որևէ հավելյալ տեղեկություն չի փոխանցում, թե ինչ մեքենա է կամ որտեղ է արված լուսանկարը․
«Ակնհայտորեն երևում է, որ նկարն արված է այնպես, որ ոչինչ չերևա, առաջին հերթին չի երևում պետհամարանիշները և հնարավոր չի հասկանալ, թե մեքենան որտեղ է։ Այս դեպքում այն պրակտիկորեն գտնելն անհնար է՝ չի երևում որտեղ է նկարած, տարածքը հնարավոր չէ ճանաչել։ Հասկանալի չէ նոր են բերել վաճառքի, թե հին հաց է, գուցե տանում են, օրինակ, խոզերին տալու նպատակով։ Իրականում, ակնհայտ է, որ նկարն արված է աղմուկ բարձրացնելու համար։ Այնպիսի տպավորություն է, որ վարորդը կանգնել է իր մեքենայի ետևում՝ նկարելով այնպես, որ չերևա, թե մեքենան որտեղ է, կամ մեքենայի պետհամարանիշները չերևան»,- ասել է Հարությունյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


