▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նման արշավներ իմ դեմ մեկ էլ ադրբեջանցիների կողմից են կազմակերպվում»

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանական ֆեյքերի չդադարող արշավն իմ հանրային գործունեության դեմ միայն մի բան է ապացուցում, իրենք ամեն ինչ անում են, որ հայ հանրությունը չիմանա, թե ինչ դիսկուրսներ են ծավալվում Ադրբեջանում, ինչպես է Ադրբեջանը հայատյաց, ագրեսիվ քարոզ անում պետական մակարդակով։ Ինչպես է մեր երկիրը կոչում «Արևմտյան Ադրբեջան», ու նշում, որ Արցախից հետո թիրախավորելու են Սյունիքը։ Իմ ներկայացրած փաստերը խանգարում են «խաղաղասիրական» քարոզին ու հանրությանը խաբելու ծրագրին։
Նման արշավներ մեկ էլ իմ դեմ ադրբեջանցիների կողմից են կազմակերպվում, քանի որ իրենց ռևանշիստ բռնապետի խոսքերն օգտագործում եմ իրենց դեմ։
Ես շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում թե՛ մեր հանրությանը, թե՛ միջազգայիններին ներկայացնել, թե՛ ինչպիսին է Ադրբեջանն իրականում։
Վիրավորանք ու հայհոյանք պարունակող բոլոր մեկնաբանությունները` ում էլ դրանք ուղղված լինեն, ջնջվելու են իմ էջից ու արգելափակվելու»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее