▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման գործելակերպ չէի սպասում.Հայրիկյանը՝ սահմանադրական հանրաքվեի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ մենք նման տիպի ընտրություն, հանրաքվե չենք ունեցել. «Եթե դուք ասում եք համատարած խախտումներ, չկան նման տիպի երևույթներ»,-այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասել է նա:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում սահմանադրական հանրաքվեն ցածրորակ նկարչություն համարեց.

«Նման արդյունք չէի սպասում, նման գործելակերպ չէի ուզում սպասել, բայց գիտեի, որ հնարավոր է ու սրանց նմաններից սպասելի»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Բայց մեկ բան հստակ է ԱԻՄ առաջնորդի համար. «Ինձանից կախվածն արեցի ու կանգ չեմ առնելու»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում ամփոփվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 1997 տեղամասերի արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 566 հազար 782 անձից մասնակցել է 1 միլիոն 303 հազար 221­-ը՝ 50,77 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 50 հազար 323 քվեաթերթիկ:

                                                                                                    Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее