▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր դուռ՝ շրջիկ բրիգադների համար

«Իշխանության առջև ծանրագույն խնդիր է դրված: Դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեում անցկացնել Սերժ սարգսյանի իշխանության վերարտադրման ծրագիրը: Խնդիրը բարդ է, քանի որ ժողովրդի կողմից համընդհանուր անվստահությայն պայմաններում պետք է 700.000-ից ավել «այո» արձանագրի: Բազմակի քվեարկության համարա սում են, թե մենքնույնականացման քարտեր ունեցողներին հանցագործ ենք համարում: Ոչ, այդպես չէ: Մենք ասում ենք, որ հանրաքվեի ժամանակ նույնականացման քարտի օրինականացումը կնշանակի նոր դուռ՝ շրջիկ բրիգադների համար:Նույնականացման քարտից ցանկացած արհեստանոցում հնարավոր է սարքել ու բաժանել ժողովրդին: Սա դառնում է բարդակ: Եվ, հետո,  ներկայացնում են այնպես, իբր մենք չեն հավաում մեր վստահված անձանց: Այո, ՀԱԿ ներկայացուցիչները բոլորը Ռեմբո չեն, որ միայնակ դիմակայեն իշխանության հանցավոր ճնշումներին ու շատերը զոհ են գնում դրանց»,-ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ  հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее