Ռայնիսի փողոցում որոնողական աշխատանքները շարունակվում են։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը նոր կադրեր է ներկայացրել դեպքի վայրից։
Հիշեցնենք, որ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Շուրջ 20 մարդ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։
Նախնական վարկածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են թիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: