Մայիսի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Արտեմի Մուրադյանը տնից դուրս է եկել, տաքսի ավտոմեքենայով գնացել Երևանի բժշկական համալսարանի մոտ և անհայտ կորել:
Արտաքին տվյալներն են` հասակը 170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև երկար մազերով, աչքերը` շագանակագույն:
Հագին եղել է`սև կտորից կիսաբաճկոն, շագանակագույն վերնազգեստ, կապույտ ջինսե տաբատ, սև կոշիկներ:
Արմեն Մուրադյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-53-02-02, 010-56-02-02, 010-53-79-88 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից համացանցում տարածվել է Արմեն Մուրադյանի լուսանկարը և նրա` անհայտ կորչելու լուրը:
Հիշեցնենք նաև` Ոստիկանությունից ASEKOSE.am-ի թղթակցին հայտնել են, որ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ որևէ տեղեկություն չկա: