Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի` շաբաթ երեկոյան, Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը վիճել են ու հայհոյել միմյանց:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրել էր միայն առավոտյան մեկնաբանություն տալ տարածված տեղեկություններին:
Իսկ top-news.am կայքը գրել է, որ իրականում թեժ վեճ կոչվածը տեւել է 1-2 րոպե, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը:
Այսպես կոչված, թեժ վեճի ընթացքում Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել` չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում:
top-news.am-ը նաև գրում է, որ ի պատասխան հարցին, թե ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն նվաստացրել է Արթուր Բաղդասարյանին, կայքի աղբյուրը պատասխանել է, որ Ծառուկյանը փորձել է հնարավորինս զսպել իրեն՝ հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանին արդեն շատ վաղուց հնարավոր չէ ավելի նվաստացնել․․․