Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի գործը քննող Ստամբուլի անչափահասների գործերով քրեական դատարան ուղարկված մեղայական նամակը ստիպել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով դատախազ Մուամեր Աքքաշին գործի անցնել:
Նամակ ուղարկողը, որը Թոքաթի նահանգում ազատազրկման դատապարտված մի բանտարկյալ է, հայտնում է, որ իր և ընտանիքի անվտանգության ապահովման պարագայում, պատրաստ է հանցագործության մասին տեղեկություններ և փաստեր ներկայացնել:
Ըստ վերոնշյալ անձի պնդումների՝ ինքը ճանաչել է Դինքի սպանության գործով մեղադրյալ Էրհան Թունջելին: Նրանք սպանությունից առաջ «Ակոս»ի խմբագրության շենքի տարածքը զննել են, իսկ սպանությունը կազմակերպել է մի խումբ, որի մեջ ընդգրկված են եղել և ինքը, և Էրհան Թունջելը: Դատախազ Աքքաշի կարգադրությամբ նամակի հեղինակը ընտանիքը հետ միասին վերցվել են ոստիկանության հսկողության տակ, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:
Նոր մանրամասներ` Դինքի սպանության գործով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet