ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ, պարզել են ապրիլի 9-ին ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում զինված «ռազբորկայի» մասնակիցների ինքնությունը, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ վիճաբանությունը ծագել է մի կողմից՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանի, Վ. Հարությունյանի, Տ. Մուսայելյանի, Ռ. Գալիկյանի, իսկ մյուս կողմից՝ Դ. Հարությունյանի, Ն. Խաչատրյանի, Երևանի բնակիչներ, 33-ամյա Արմեն Արզումանյանի, 35-ամյա Ժան Գրիգորյանի, 31-ամյա Արտաշես Սերոբյանի, 25-ամյա Մինաս Սուքիասյանի, Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արթուր Հայրապետյանի, և Ավան Առինջի բնակիչ, 31-ամյա Արտավազդ Կիրակոսյանի միջև:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Վ. Ավետիսյանը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս մասնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս հրազենային վնասվածքներ են ստացել: Շենգավիթի ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, նշված անձանց և մյուս մասնակիցներին ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվում է նաև, թե ինչ տեսակի հրազեններ են նաև օգտագործվել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում