Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը պարզել են երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ՎԱԶ 21099-ը վարել է Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը, իսկ Opel Astra-ն վարել է Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայի բնակիչ՝ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Վթարի հետևանքով Վ. Իսկոյանի ուղևորներ՝ Վարդենիս համայնքի Ջատջրեք բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Երանուհի Աբրահամյանը և 33-ամյա Մելինե Գևորգյանը տեղում մահացել են։ Իսկ ուղևոր՝ 10-ամյա Սեդա Իսկոյանը, 6-ամյա Նարեկ Իսկոյանը և Opel-ի ուղևոր՝ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ, 23-ամյա Դմիտրի Աբրահամյանը տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են, մահացածները նրանց կանայք են, վիրավորներից Ս. Իսկոյանն ու Ն. Իսկոյանը Ա. Իսկոյանի աղջիկն ու տղան են։ |
Նոր մանրամասներ՝ հարազատ եղբայրների ավտոմեքենաների մասնակցությամբ ողբերգական ավտովթարից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet