▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նախագիծ. բանկերը չեն կարող արգելանք դնել ամբողջ հաշվի վրա

 

Հարգելի գործընկերներ,
Քիչ առաջ շրջանառության մեջ դրվեց ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանi, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով մասնավորապես նախատեսվում է, որ <<Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը և բաց թողնված օգուտը:>>
Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի ունի, օրինակ, 10.000 դրամի պարտավորություն, ապա բանկը կարող է նրա հաշվին արգելանք դնել միայն այդ չափով և ոչ մի դրամ ավելի: Հաշվի վրա եղած գումարների ամբողջական սառեցում չի թույլատրվում: Հակառակ դեպքում, բանկը պարտավոր կլինի հատուցել քաղաքացուն պատճառված վնասը և բաց թողնված օգուտը:

Հարգելի գործընկերներ,

Քիչ առաջ շրջանառության մեջ դրվեց ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով մասնավորապես նախատեսվում է, որ «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:

Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը և բաց թողնված օգուտը»

Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի ունի, օրինակ, 10.000 դրամի պարտավորություն, ապա բանկը կարող է նրա հաշվին արգելանք դնել միայն այդ չափով և ոչ մի դրամ ավելի: Հաշվի վրա եղած գումարների ամբողջական սառեցում չի թույլատրվում: Հակառակ դեպքում, բանկը պարտավոր կլինի հատուցել քաղաքացուն պատճառված վնասը և բաց թողնված օգուտը:

Արփինե Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ հասարակության շրջանում բողոքի ալիք է բարձրացել ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее