▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նախարարը 100 օր է տվել իր աշխատողներին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում:

«Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության եւ ինքնադրսեւորման իրավունք են ունենում: Նորանշանակ նախարարն այն տարածել է նաեւ իր աշխատողների վրա:

Նեղ շրջանակում նա հայտարարել է, որ ունի հավատարիմ մարդիկ, թիմ, քանի որ երկար ժամանակ դասախոսական գործունեություն է ծավալել եւ աշխատանքային հարուստ փորձ ունի, սակայն չի շտապելու իր թիմը բերել համակարգ եւ 100 օր ժամանակ է տալու նախարարության աշխատակիցներին:

Այդ ընթացքում նա ուշի ուշով  հետեւելու է նրանց, եւ եթե  վերջիններս աչքի ընկնեն լավ աշխատանքով, ապա կմնան իրենց տեղերում: Մյուսները կհեռանան»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее