▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սանկցիաներ Ռուսաստանի դեմ


ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսատանն անհրաժեշտ քայլեր չի արել՝ Ուկրաինայի արևելքում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ եւ նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ. դրանք տարածվելու են «Роснефть» պետական նավթային ընկերության, «Новатэк» գազային ընկերության, Газпромбанк ու Внешэкономбанк բանկերի, ինչպես նաև՝ ռազմարդյունաբերական մի քանի ձեռնարկությունների վրա:

«Մենք ուզում ենք՝ Ռուսաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ տեսնի, որ իր գործողություններն Ուկրաինայում ունենում են հետևանքներ, որոնք ազդում են տնտեսության թուլացման ու քաղաքական մեկուսացման խորացման վրա», -հայտարարել է նախագահ Բարաք Օբաման:

ԵՄ-ն ևս նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ դադարեցնելով նրա մասնակցությամբ մի շարք ծրագրեր:Բրազիլիայում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ունեն բումերանգի էֆեկտ ու փակուղի են մտցնում ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее