▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ Թուրքիայի հետ խաղից առաջ․ քննադատել են Հայաստանի հավաքականի գլխ․ մարզիչ Պետրակովին

Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Լեոնիդ Բուրյակը քննադատել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին՝ Ռուսաստանի առաջնության խաղացողներին հավաքական հրավիրելու համար։ Այս մասին հաղորդում է championat-ը։

«Ես կարդացել եմ, որ նա խաղացողներ է վերցրել Ռուսաստանի առաջնությունից, «Լոկոմոտիվից» և ինչ-որ այլ տեղից: Այդ ամենը դժվար է: Թե մարդիկ ինչ են ասում և ինչ են անում, երկու տարբեր բաներ են: Ցավոք սրտի, սա է մեր իրականությունը։ Ես էլ դա չեմ հասկանում։ Դժվար է ասել, թե ինչով է առաջնորդվել Պետրակովը, հատկապես այն իրավիճակում, որում այժմ գտնվում է մեր ողջ երկիրը։ Այդ ամենը մի քիչ անընդունելի է։ Չէ որ շատ խաղացողներ կան, ովքեր խաղում են այլ երկրներում: Ժամանակին, ի վերջո, նրանց թիմը նատուրալացրել է և՛ ֆրանսիացիներին, և՛ արգենտինացիներին, որոնք ծագումով հայ են։ Անկեղծ ասած, ես ցնցված եմ այս ամենից»,- Բուրյակի խոսքերն է մեջբերում FanDay-ը։

Ռուսաստանի առաջնության չորս խաղացողներ հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ Նաիր Տիկնիզյանը (Լոկոմոտիվ), Խորեն Բայրամյանը (Ռոստով), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար) և Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար-2):

Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее