▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել. Հովիկ Աբրահամյանի նկատողությունը` նախարարին

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց հերթական որոշումը և խնդրեց Հովիկ Աբրահամյանին քննարկման համար երեք օր ժամանակ հատկացնել: Ինչին ի պատասխան վարչապետը զայրացրեց արձագանքեց. «Չեմ հասկանում, ամեն հարցի համար ասում եք` երեք օր ժամանակ, երկու օր ժամանակ: Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում, ձեր նպատակն ի՞նչ է»:

Հովհաննես Մանուկյանը դիտարման վերաբերյալ ասաց, որ ժամկետների պահանջն աշխատանքային պրոցեսով է պայմանավորված, սակայն այդ պատասխանն էլ չբավարարեց վարչապետին. «Աշխատանքային պրոցես է, ուրեմն` մինչև կառավարության նիստն այդ ամեն ինչը ավարտեք: Մենք այստեղ լսում, պայմանավորվում ենք, որ դուք հետո ինչ-որ բան փոխե՞ք: Չեմ հասկանում` դա ի՞նչ ոճ է: Կառավարության նիստում հաստատվելուց հետո ոչ մի բան չի փոխվելու: Եթե կառավարությունը տալիս է համաձայնություն, ուրեմն բովանդակային ոչ մի բան չպետք է փոխվի»:  

Վարչապետը նաև հավելեց, որ տվյալ նկատողությունը վերաբերում է բոլոր նախարարներին.   «Ինչ հարց քննարկեցինք, երկու-երեք օր խնդրեցիք: Արդեն ավանդույթ եք սարքում»: 

Նշենք, որ Հովհաննես Մանուկյանն այսօր պետք  է մի շարք օրակարգային հարցերի պարզաբանումներ ներկայացներ լրագրողներին, սակայն լրագրողների  հարցերի տարափի արդյունքում (նախարարից հետաքրքրվում էին, թե նա ինչպես է վերաբերում Սուրիկ Խաչատրյանի վերանշնակմանը), առանց պատասխաններ տալու հեռացավ սրահից։

Կարդացեք նաև` «Չեմ հասկանում` ալարում ե՞ք խոսել. Հովիկ Աբրահամյանը՝ Արտեմ Ասատրյանին»   

Տեսանյութն` azatutyun.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее