Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ հրշեջ փրկարարներ պայքարոմ են Նուբարաշենի աղբավայրում հերթական բռնկված խոշոր հրդեհի դեմ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից և կրակի օջախները այնքան շատ է, որ հշեջները մեծ դժվարությամբ են մարում այն: Իր սև գործն է անում նաև քամին: Հրդեհի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրշեջ փրկարարներին օգնության են հասել քաղաքապետարանի ջրատարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրշեջ մեքենաներին ջուր հասցնեն: Տեղում իրավիճակի մասին ՓԾ Երևանի վարչության պետի տեղակալ Զ․ Մելքոնյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին: |
Նուբարաշենի աղբավայրում դարձյալ խոշոր հրդեհ է բռնկվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet