Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրակ Խաչատրյանի կողմից նախաձեռնված քրեական վարությի շրջանակում պարզվել է՝ նոյեմբերի 14-ին Նուբարաշենում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, պարզվել է՝ Nissan Tida-ն վարել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Ավետիք Բաբայանը, Opel-ը վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միսակ Թաթոյանը, Mercedes-ը վարել է Նուբարաշենի բնակիչ 28-ամյա Մհեր Ափինյանը, իսկ Honda CRV-ն վարել է Նուբարաշենի բնակիչ 40-ամյա Արմեն Բաղդասարյանը։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդներից Ա․ Բաբայանն ու Մ․ Թաթոյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդներից Ա․ Բաբայանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախկին պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի որդին է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են Mercedes, Nissan Tiida, «Honda CRV» և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հաղորդում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։