▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացված դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել. Փաշինյանմ

Նույնիսկ նախորդ իշխանության ժանանակ կայացված դատավճռով իմ վրա արյան մեղադրանք չի եղել։

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողերի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ»։

 

 

 


«Ինչպես գիտեք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Մարտի 1–ի գործով որոշումների հրապարակումը եւ կարծում եմ, որ այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են եւ ցույց են տալիս, որ 2008 թվականի նարտի 1–ի իրադարձոթյունների նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչեւ վերջ շինծու է։ Ես համոզված եմ, որ իրական պատկերն, ըստ էության բացահայտված է, մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն։

ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ»,-ասաց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее