▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նսեմացած ու նվաստացած նախագահը

«Մենք դեմ ենք գաղափարական տեսանկյունից: Մեզ հիմա մի ծաղկեփունջ են  մատուցում, որտեղ մի քանի վարդ, շուշան կա, հետն էլ՝ անպիտան ծաղիկներ կան, որն էլ ծաղկեփունջը ձեռք բերելն անիմաստ են դարձնում: Բայց  մեզ ասում են՝ դա թողեք, տեսեք ինչ գեղեցիկ վարդեր կան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների ամսին՝ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանը՝ շարունակելով.

«Շատ վտանգավոր կետեր կան Սահմանադրության մեջ, քանի որ այդպես էլ չպարզվեց՝ ի՞նչ է նշանակում «առնվազն 101» պատգամավոր, որը ցանկացած պարագայում կարող է 151 դառնալ: Անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում երեխայի կարծիքի ազատ արտահայտումը.ո՞ր երեխայի.3, 10, 15: Եվ, հետո, ի՞նչ է նշանկում, ունենալ  նախագահ ու դրա հետ մեկտեղ նվաստացած ու նսեմացած մի անձնավորություն, որը ոչ մի լիազորություն չունի»:

«Առնվազն 101 պատգամավորն անհասկանալի չէ, ամենը Ընտրական օրենսգրքի հույսին է մնում, կախված է նրանից՝ 2-րդ փուլ կնախատեսի, թե՞ ոչ»,-նկատեց Շիրակ Թորոսյանը:

«Սահմանադրությունը հստակ պետք է գրի, թե որքան է լինելու պատգամավորների քանակը»,-շեշտեց Արամ Գ.Սարգսյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее