Համացանցի այսօրվա քննարկման թեմաներից մեկն այսօր հարցն էր, թե ինչու Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը նստած է դիմավորել ՀՀ դրոշով անցնող հայ օլիմպիականներին:
«Հայկական Ժամանակ» թերթն , այս առիթով, գրել էր, թե Սոչիի օլիմպիադայի բացման արարողությունից հայ հեռուստադիտողի հիշողության մեջ կմնա նաև Սերժ Սարգսյանի պահվածքը, երբ նա նստած դիմավորեց ՀՀ դրոշով անցնող մեր օլիմպիականներին: Նրան ոտքի կանգնելու ապարդյուն փորձ արեց անգամ կողքը նստած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ոտքին «բզելով»:
Սակայն համացանցում կան կադրեր, որ ՀՀ նախագահը ոտքի է կանգնում ու ձեռքով ողջունում է հայ օլիմպիականներին:
Մարզական մեկնաբան Արման Հայրապետյանն, այս առիթով, ֆեյսբուքյան էջում գրում է. «Ընդդիմադիր լինել չի նշանակում հայրենիքը չսիրել ու ամեն ինչում բոլորին մեղադրելուց հաճույք ստանալ: Չի կարելի սուտ շուխուռ գցել թե Սերժ Սարգսյանը մեր հավաքականի մուտքի ժամանակ ոտքի չի կանգնել…»