▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

«Այն, որ նախագահ Օբաման զիջեց Թուրքիային, ազգային ամոթ է: Ավելի պարզ ասած՝ դա դավաճանություն է ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանն ու ընդգծել. «Մինչ ապրիլի 24-ին համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին, նախագահ Օբաման, ցավոք, մեր երկրի հեղինակությունն օգտագործում է ոչ թե ի պաշտպանություն ճշմարտության, այլ մեկ այլ երկրի տաբուի կանոնը պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում  ընտրվելու համար Բարաք Օբաման 2008 թվականի հունվարի 19-ին  ոչ երկիմաստ խոստացել էր 1915-23 թ.թ. Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները Ցեղասպանություն ճանաճել` նշելով հետևյալն. «Անհնար է ժխտել այդ փաստերը: Պաշտոնական տրամաբանությունը, որը դիվանագետներին ստիպում է խեղաթյուրել պատմական փաստերը, անընդունելի է: Որպես սենատոր՝ ես հստակ կերպով սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее