▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մեկը չի ծնվել դեռ, որ ինձ թողնի կամ չթողնի. Սամվել Բաբայան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին որեւէ ուժի չի սատարելու:

 

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր իր վերաբերյալ քննվող քրեական գործով նիստի ավատից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը: «Ընդհանրապես կար հեղափոխություն ընթացքը, գնում է, որեւէ ուժի ես չեմ սատարելու, ես հետեւում եմ ընդհանուր զարգացումներին»,- հավելեց Բաբայանը:

 

 

Հարցին, թե ասել էիք՝ Արցախ կգնաք, եթե իշխանությունները թողնեն, պատասխանեց. «Դուք իմ խոսքը խեղաթյուրում եք՝ ասելով, որ «իշխանությունները եթե թողնեն»: Ոչ մեկը չի ծնվել դեռ, որ ինձ՝ Սամվել Բաբայանին, թողնի կամ չթողնի: Ես այս երկրում մենակ երեք անգամ դատվեցի այդ ազատության համար: Այդպիսի բան չի եղել: Ես բացատրել եմ, որ ցանկացած Արցախի նոր իշխանություն պետք է համագործակցի Երևանի հետ, սակայն մինչ օրս նա դեռ կարծիք չի հայտնել. երբ կասի, կարտահայտվի՝ նոր կխոսենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее