ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր` ԱԺ-ում, լրագողների հետ զրույցում, անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին, դերասանի վիճակին` ասաց, որ եթե-ներով չի ցանկանում խոսել:
«Ոչ սուրճի բաժակ նայող եմ, որ կարողանամ կանխատեսումներ անեմ, ոչ էլ` բախտ բացող: Իմ կարծիքը հետևյալն է. Եղել է երկկողմ մարդկային ողբերգություն.ողբեգություն է ընտանիքում, քանի որ զավակ են կոցրել, ողբերգություն և դժբախտություն է նաև Վարդան Պետրոսյանի դեպքում: Մեծանուն հայ արվեստագետը ոչ իր ցանկությամբ, հայտնվել է նման դժբախտ իրավիճակում: Բայց, բաներ կան..ես չեմ կարող հարցերին պատասխանել: Վարդան Պետրոսյանը հո չէր ուզի, որ նման բան կատարվեր»,-ասաց Է. Շարմազանովը:
Ինչ վերաբերում է ոստիկանության նման արագ գործելակերպին, ապա Շարմազանովն ասաց.
«Ոստիկանությունն այս տարիների ընթացքում գնում է բարեփոխումների ճանապարհվ և շատ պրոֆեսիոնալ է գործում: Խոսելով ՀՅԴ` Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնության մասին, Շարմազանովն ասաց, որ հարգանքով է վերաբերվում օրենքին չհակասող ցանկացած նախաձեռնության. Պատգամավորի սահմանադրական իրավունքն է`օրենքի կարգով դիմել ցանկացած նախաձեռնության: Հարգանքի արժանի են այն բոլոր կոռեկտ գնահատականները, բոլոր կարծիքները, որոնք չեն հակասում օրենքին»:
Հարցին, թե արդյոք ճի՞շտ է ընտրված խափանման միջոցը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. Ես իրավական հարցերին չեմ պատասխանում, քանի որ ես քաղաքական գործիչ եմ և ոչ իրավաբան:
«Վարդան Պետրոսյանը այն արտիստն է, այն մտավորականը, որը շատ-շատ մտորելու բաներ է տվել, բայց, պետք է գիտակցենք, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,-նշեց ԱԺ փոխնախագահը: