▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ սթափ վարորդը բախվել է հարսանեկան ավտոշարասյան մեքենային. կան զոհ և վիրավորներ

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածն ու վիրավորները մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և ճանապարհի թույլատրելի հատվածում եղել են կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է «Opel»-ին, «Opel»-ն էլ առաջ ընթանալով բախվել է «BMW»-ին։ «Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ խմած

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее